Ֆոնսեկան՝ «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

Ֆոնսեկան՝ «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անդրադարձել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակին։

«Մենք հենց սկզբից վստահ էինք, որ «Շախտյորը» այդպես է խաղալու, հիմնականում շեշտը դնելով հակագրոհների վրա և իրոք  նրանք շատ ուժեղ էին հակագրոհներում, բայց մենք պատրաստված էինք։  Սպասեցինք հարմար պահերի, հասկացանք իրավիճակն ու սկսեցինք օգտագործել մեր ստեղծած պահերը։ Մի խոսքով՝ ես գոհ եմ, բավականին լավ խաղ ենք անցկացրել։ Գոհ եմ, որովհետև բոլորը պիտի հաշվի առնեն նաև, թե ում դեմ էինք մենք խաղում։ Ուկրաինական ակումբը իրոք շատ լավ թիմ ունի։ Այն, որ նրանք այս մրցաշրջանում կարողացան հաղթել Մադրիդի «Ռեալին» արդեն շատ բանի մասին է խոսում և ի վերջո պետք չէ մոռանալ նաև, որ նրանք երկու անգամ կարողացան ոչ-ոքի խաղալ «Ինտերի» հետ»,- ասել է մասնագետը տված վերջին հարցազրույցի ժամանակ։

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, հիշեցնենք, որ երեկ «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, բայց ցավոք վնասվածքի պատճառով փոխարինվեց առաջին խաղակեսի արդեն 35-րդ րոպեին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հայազգի կիսապաշտպանը մկանների հետ կապված խնդիրներ ունի և ամենայն հավանականությամբ կարող է իտալական ակումբի կազմում բաց թողնել արդեն հաջորդ հանդիպումը։ Թեպետ ասում են՝ վնասվածքի վերջնական լրջությունը հասկանալու համար Մխիթարյանը դեռ պետք է բժշկական հետազոտություն անցնի։