Եվրոպայում կորոնավիրուսով կրկնավարակման դեպքեր են արձանագրվել

Եվրոպայում կորոնավիրուսով կրկնավարակման դեպքեր են արձանագրվել

Եվրոպայում հայտնաբերվել են կորոնավիրուսով կրկնավարակման դեպքեր։ Այս մասին հայտնում է NOS-ը, հղում տալով վիրուսոլոգներին։ Նիդերլանդներում երկրորդ անգամ COVID-19-ով հիվանդացել է մի տարեց մարդը, որի իմունային համակարգն արդեն թուլացած է եղել առաջին անգամ հիվանդանալու պատճառով։ Բելգիական Լեւենում կրկնավարակվել է մի կին, ով երեք ամիս առաջ էր ապաքինվել։ Նրա մոտ հիվանդությունը առաջին անգամ եղել է թեթեւ ընթացքով, որով պայմանավորված՝ օրգանիզմը բավարար քանակով հակամարմիններ չի մշակել՝ կրկնավարակումից պաշտպանելու համար։