Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև բանակցությունների առաջարկը

Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև բանակցությունների առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցներ անցկացնելու առաջարկը, եթե ՌԴ ղեկավարը համաձայնություն տա դրանց մասնակցելու։ Այս մասին Strana-ին ասել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր մայիսի 30-ին Պուտինի և Զելենսկու հետ հեռախոսազրույցներ ունենալու ցանկության մասին։ Կրեմլը հաստատել է, որ երկուշաբթի օրը նախատեսվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև։