Այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում. Արման Թաթոյան

 Այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը  Մարտիրոս Սարյանի անվան պուրակում հանրային քննարկում է կազմակերպել։ Ներկա են մշակույթի ներկայացուցիչներ Արսեն Գրիգորյանը, Հրանտ Թոխատյան և այլք։ 

«Իմ նախկին կարգավիճակը թույլ չէր տալիս այս ֆորմատով կիսվել իմ մտահոգությունների մասին։ Ուզում եմ նշել, որ ամենալրջագույն խնդիրներից մեկն այսօր մեր հասարակության պառակտված վիճակն է։ Այսօր տեղի է ունենում պետության կուսակցականացում։ ԱԺ-ի դերն եմ կարևորում, որը զրկված է որոշումներ կայացնելուց։ Ամբողջը որոշում է իշխանությունը։Հանրային քննարկումները կատարվում են փակ և այս ամենը դուրս է վերահսկողությունից։ Մեր թիմը 44-օրյայից հետո միշտ այցելել է տարբեր սահմանամերձ վայրեր  և փաստել, որ, այո, այնտեղ ադրբեջանական զինված ուժերը առաջ են եկել և մտել մարդկանց տներ, հողամասեր։ Մարդիկ անգամ չեն կարողանում իրենց հողամասերին մոտենալ, աշխատել, այլապես կրակում են։ Նրանք մեզ տեսնելով զենքերը մեզ էին ուղղում և սպառնում։ Փոխարենը մեր պաշտոնյաները այստեղ չարդարացված հայտարարություններ էին անում»,- ասաց Արման Թաթոյանը։

«Փոխարենը մեր իշխանությունները սկսեցին այլընտրանքային ճանապարհները ներկայացնել։Մենք մեզ չպետք է զրկենք միջազգային ատյաններին դիմելուց։ Փաստերով պետք է  ներկայացնել ադրբեջանական զինուժի կողմից արված հանցավոր բոլոր արարքները, որոնք հավաքագրել ենք։

Մենք պետք է մեր սկզբունքերը փոխենք։Ադրբեջանական հանցանք կատարած որևէ զինծառայող մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։ Ադրբեջանական իշխանությունները շատ լավ գտել են տեղը, ձևը՝ ներկայացնում են խաղաղության պայմանագիր և ասում՝ տեսեք մենք համերաշխություն ենք ուզում, իրենք՝ ոչ։ Պետք է մեր բոլոր հավաքագրած փաստերով ապացուցենք հակառակը՝ Ադրբեջանի  խաղաղության շղարշը արհեստական է։ Ադրբեջանը ոչ միայն էթնիկ զտում է անում, այլև ցեղասպանություն։ Հայաստանում քաղաքական գործընթացը բոլորովին այլ ուղով է ընթանում։ Պետք է միջազգային մեխանիզմներն օգտագործել ի շահ մեզ»։