«Հրապարակ». Իշխանությունը կոտրում է Հայկ Մարությանի հենասյուները

«Հրապարակ». Իշխանությունը կոտրում է Հայկ Մարությանի հենասյուները

Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում եւ նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։ Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից։