Այն, ինչ ասելու եմ, շատ կարևոր է․ Տոնոյանը ընդդիմությանը խնդրում է գալ ԱԺ

Այն, ինչ ասելու եմ, շատ կարևոր է․ Տոնոյանը ընդդիմությանը խնդրում է գալ ԱԺ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավայրից ժամանել է Ազգային ժողովով ու մասնակցում է  44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Դավիթ Տոնոյանը, հիշեցնենք,  անպիտան հրթիռների գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։ Մյուս 5 մեղադրյալները, նրանց թվում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը և զենքի մատակարար Դավիթ Գալստյանը ազատության մեջ են։

Նշենք, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել այս պրոցեսին։ Դավիթ Տոնոյանը հորդորեց ընդդիմադիրներին գոնե փակ նիստին, որը կրկին այսօր է տեղի ունենալու, մասնակցել։

«Ես հրապարակային առաջարկել եմ ու խնդրել եմ ընդդիմության մասնակցությունը այս հանձնաժողովի նիստին։ Ես հիմա էլ եմ առաջարկում, որ փակ նիստին ընդդիմության մասնակցությունը լինի, քանի որ շատ հարցեր, որոնք հրապարակային հնչեցվում են, ես անդրադառնալու եմ։ Ես գտնում եմ, որ առնվազն երկու ուժի մասնակցությունը կարևոր է՝ «Դաշնակցություն» ու «Հանրապետական»։ Այս կուսակցությունները երկար տարիներ Հայաստանի քաղաքական դաշտում են ու դեռ իրենց գործունեությունը պիտի շարունակեն։ Կարծում եմ այն տեղեկատվությունը, որը իմ կողմից է տրամադրվելու, նրանց հետագա որոշումների կայացման հարցում կարևոր է։ Հակառակ դեպքում կխնդրեմ այլևս հրապարակային չարտահայտվել հատկապես իմ գործունեության հետ կապված»,- իր ելույթում ասաց Դավիթ Տոնոյանը։