«Հրապարակ». «Ստուկաչության» գրությունը լայն կիրառում է ստացել

«Հրապարակ». «Ստուկաչության» գրությունը լայն կիրառում է ստացել

Երեկ գրել էինք, որ պետական կառույցները գրություններ են ստացել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ, որ ներկայացնեն այն աշխատակիցների ցանկը, որոնք միջանցքներում եւ սենյակներում դիմակներ չեն կրել՝ «հիմք ընդունելով տեսախցիկների միջոցով արձանագրված տեղեկատվությունը»։

Գրությունը բուռն վրդովմունքի տեղիք է տվել։ Պետական ծառայողները զայրացած են՝ իսկ ի՞նչ են անելու այդ ցուցակները։ Մեզ ասացին, որ նախարարություններում անվտանգության աշխատողներն ու աշխատակազմերն իրար դեմ են ստուկաչություն անում՝ ստուգում են մեկը մյուսի կազմած ցուցակները եւ հայտնաբերում, թե ով ում է դուրս թողել ցանկից։ Փոխանակ կառավարությունը հարցապնդում անի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, զբաղված է մատնիչությունը խրախուսելով։