Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից. Տոկիո-2020

Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից. Տոկիո-2020

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանն այսօր մեկնարկեց Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերում: 67 կգ քաշային կարգում մեր մարզիկը 1/8 եզրափակչում նախ հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպասին, իսկ հաջորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսի ներկայացուցիչ, Աֆրիկայի եռակի չեմպիոն Մոհամադ Էլսայեդին էր, որին Ասլանյանը ցավոք պարտվեց։

67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում եգիպտացի Իբրահիմ Էլսայեդին պարտվեց ուկրաինացի Փարվիզ Նասիբովին՝ 6։7 հաշվով։ Այսպիսով՝ Կարեն Ասլանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։

Նշենք, որ Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր հայ ըմբիշը պարտություն կրեց Եգիպտոսի ներկայացուցիչից, սակայն գրանցվեց 7։7 հաշիվը։Առաջին մրցափուլում Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդը հաղթեց 7։2 հաշվով, երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով, բայց  Հայաստանի ներկայացուցիչը զգուշացում ուներ։