«Սպասում ենք, եկեք», «Ադեկվադների» մոտ որևէ մեկը չի եկել 

«Սպասում ենք, եկեք», «Ադեկվադների» մոտ որևէ մեկը չի եկել 

Երեկ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու սպասավոր տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետևից գնացող սիսիանցիներից քահանային պաշտպանելու համար եկեղեցու մոտ հավաքված «Ադեկվադների» հետ հանդիպելու ոչ ոք չի եկել։ 

Հիշեցնենք, որ երբ երեկ Տեր Պարգևը հրաժարվեց սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը և նրան խորհուրդ տվեց սպասել Աստծո դատաստանին, գազազած սիսիանցիների թափորը շարժվեց եկեղեցու ուղղությամբ՝ այնտեղից քահանային դուրս շպրտելու համար։ Հարցը, թե կբավարարվեին միայն դրանո՞վ, թե՞ նաև կփորձեին Լինչի դատաստան տեսնել Պարգև քահանա Զեյնալյանի հետ, անհայտ մնաց։

Ինչևէ․ «Ադեկվադ»-ի տղաներից մի քանիսը եկեղեցու մոտ պատ կազմած` ժամադրել էին քահանայի հետևից գնացածներին։ Ինչպես տեղեկացանք Հայկ Եսայանից՝ ոչ ոք հանդիպման չի եկել։ «40 րոպե մոտ սպասեցինք, գնացինք»,-ասաց Հայկը։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ նրա հետ հետո էլ չեն փորձի հաշվեհարդար տեսնել։ Ասվեց, որ քահանայի հետ կապի մեջ են։

Ինչ վերաբերում է, թե ինչու ամբոխի` եկեղեցի գալու ժամանակ քահանան եկեղեցում չի եղել, ապա Հայկն ասաց, որ չգիտի՝ կարծեմ ինչ-որ անձնական հարցով դուրս է եկած եղել ու հետ եկել։

«Ադեկվադներից» Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ հարցին, թե, ամեն դեպքում, չէի՞ն կարծում, որ իրենց ժամադրությունը կարող է քաղաքացիական բախման պատճառ դառնալ, ասաց․

«Հիմա եթե մեկը գա, մորս նեղացնի, ես պետք է ասեմ՝ վայ, հանկարծ քաղաքացիական բախում չլինի՞։ Եկեղեցին մեր սրբությունն ա, ժեխը չպիտի գնա եկեղեցի։ Հերիք եղավ, բոլ եղավ 2․5 տարի․․․ Երբ տեսանք վիդեոն, որ նիկոլականները Սիսիանից որ տենց ասպատակում էին դեպի եկեղեցի, ու Նիկոլը հայտարարեց, որ չի գալիս Գորիս, մեր տղերքը, ճամփեն փակող մարդկանցից որոշեցինք գնալ և պաշտպանել։ Քանի որ իրենց կողմից «լայվ էր», որ գնում ենք, փակում ենք, ինչ-որ «նարյադ» էին բերում, մերոնք էլ եկան, ասացին՝ եկել ենք, եկեք»։