Հայտնի է դարձել, թե քանի թեկնածու կմասնակցի Ադրբեջանի արտահերթ պառլամենտական ընտրություններին

Հայտնի է դարձել, թե քանի թեկնածու կմասնակցի Ադրբեջանի արտահերթ պառլամենտական ընտրություններին

Ադրբեջանում կայանալիք արտահերթ պառլամենտական ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել երկու հազար 145 թեկնածու։ Ինչպես հայտնում է Report-ը, այդ երկրի ԿԸՀ փոխանցման համաձայն, 457 թեկնածու առաջադրվել է 19 կուսակցության կողմից, 15-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, եւ 1673 թեկնածու էլ՝ անհատ ինքնառաջադրվող է եղել։ 1954 թեկնածուի հայտերը արդեն հաստատվել են։