Նոր փաստաթուղթ է փոխանցվել

Նոր փաստաթուղթ է փոխանցվել

Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պիտի տեղեկացնեմ, որ այո, մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները»,- ասաց Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի նոր առաջարկների վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։