Ինչու՞ է այդքան հեշտ Աղավնոն ու հերթի կանգնած աղավնոները հանձնվում

Ինչու՞ է այդքան հեշտ Աղավնոն ու հերթի կանգնած աղավնոները հանձնվում

Հայի ամենազորեղ ուժը ոգին է եղել ։ Վախենում էի ոչ թե մեր զենքի պակասությունից, այլ ոգու պակասից։ Այսօր Հայոց աշխարհում համատարած ոգու սով է։ Պետք է ընդունել, որ այս իշխանությանն այս փուլում հաջողվեց կոտրել հայի ոգին, ողնաշարը։ Այսօր յուրաքանչյուր երկրորդ մարդ ասում է՝ սա իմ իմացած Հայաստանը չէ։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, ով պատրաստ էր մինչև վերջ կռվել Աղավնոյի համար, այսօր ասում է․ «Իրենք ճանապարհը կառուցել են, իսկ էս իշխանությունները ոչինչ չեն արել մեր հատվածում: Իշխանությունները եկան, ասացին, որ մենք թույլ ենք, չենք կարող ոչինչ անել թուրքական բանակի դեմ, որովհետեւ պատահական չէ, որ թուրքական բանակ են բերել այստեղ: Ժողովուրդն ուզում է պայքարի, բայց մնում է մեն-մենակ, կղզիացած ձեւով, անտեր մնացած եւ կարծում եմ` պետք չի հաղթանակ պարգեւել թշնամուն: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել, թե ինչու այսպես եղավ, որ այսօր մենք տեղահանվում ենք»։ Կոտրել են հայի ընդվզող ոգին։ Տեսեք ինչ է ասում առյուծասիրտ գյուղապետը․ «Բնակիչն իրեն պետք է զգա անվտանգ, իր կողքին պետք է լինի պետություն: Մեր պետությունը լուծարել է բանակը ու ասում են, որ ով մնաց այստեղ ահաբեկիչ է, ու չկա մեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ մի մարդ, որ պաշտպանի հային, դեռ հակառակը, այսքան զոհերը տալն էլ անվանում են ոչնչի համար: Այս առումով, եթե մենք մնանք այստեղ, թուրքերին հերթական հաղթանակն ենք ապահովելու, մենք էլի նույն հոգեբանությունը ունենք, բայց մի քիչ էշ նահատակ դառնալու խնդիր կա»։ Հիմա հասկանու՞մ եք, թե երբվանից և ինչու էր Աննան ,,հանուն ոչնչի զոհվելու,, զենքն օգտագործվում։ 2018-ի առաջին օրվանից է տարածքները հանձնելու հոգեբանական նախապատրաստությունը սկսվել։ Հանուն ոչնչի զենքն իր արդյունքը տվել է։ Ասում են՝ էշ նահատակ դառնալու խնդիր կա։ Չգնահատված, չարժևորված։ Զուր չէր իշխանությունը հարվածի առաջին թիրախ դարձրել արցախյան պատերազմի հերոսներին։ Իսկ դուք հարցնում եք՝ ինչու՞ է այդքան հեշտ Աղավնոն ու հերթի կանգնած աղավնոները հանձնվում։