Մեր հաղթանակն առաջին հերթին Արցախին է պետք, հետո՝ Երևանին․ ավագանու անդամի թեկնածու

Մեր հաղթանակն առաջին հերթին Արցախին է պետք, հետո՝ Երևանին․ ավագանու անդամի թեկնածու

Ջանք ու եռանդ ենք ներդրել, որ ամենաարժանապատիվ նախընտրական քարոզարշավն իրականացնենք, որովհետեւ ունեցել ենք հավատ հաղթանակի նկատմամբ։ Մեր հաղթանակն այլընտրանք չունի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը «Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել է ավագանու թեկնածու Տիգրան Սահակյանը։

«Մեր հաղթանակն առաջին հերթին պետք է Արցախին, հետո Երեւանին: Մենք պետք է կանգնեցնենք պարտությունների այս ամբողջ շղթան: Մեր հաղթանակով շատ բան է փոխվելու, մարդիկ նոր հույս են ստանալու, փոխվելու է մեր կյանքի որակը: 24 օր թակելու ենք դռներ, խոսելու ենք երեւանցիների հետ: Քաղաքացիները, լսելով մեր իրատեսական գաղափարները, հավատալու են մեզ, տեսնելու են մեր վճռականությունը եւ հաղթանակն ապահոված է լինելու»,- հավելել է նա։