Ամիսներ անց համոզվեցի, որ Արմենը ճիշտ էր

Ամիսներ անց համոզվեցի, որ Արմենը ճիշտ էր

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Հունվարին Արմենն ինձ համոզում էր, որ այս ԱԺ-ն այլևս մահացած քաղաքական օրգանիզմ է, լեգիտիմ չէ, չի արտացոլում մեր ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները:
Նա պնդում էր, որ այնտեղ անելիք չունենք, պետք է դուրս գալ այնտեղից, ձևավորել նոր, կենսունակ և հզոր արտախորհրդարանական ուժ, պրոֆեսիոնալ քաղաքական թիմ, մշակել նոր ու մրցունակ քաղաքական առաջարկ և գնալ վճռական գործողությունների:

Նա վստահ էր, որ մեր ժողովուրդը սպասում է դրան, կմիանա, կաջակցի ու մենք կկարողանանք վերջ տալ այս դավաճանությանը, թրքասիրությանը, բանսարկությանն ու ստախոսությանը:
Ամիսներ անց համոզվեցի, որ նա ճիշտ էր...»: