Ստամբուլում ԻՊ-ի և «Ալ-Ղաիդա»-ի 18 անդամ է ձերբակալվել

Ստամբուլում ԻՊ-ի և «Ալ-Ղաիդա»-ի 18 անդամ է ձերբակալվել

Ստամբուլում գործողություն է իրականացվել ԴԱԻՇ և «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Այդ մասին տեղեկությունը տարածել են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գործողության շրջանակում ձերբակալվել է 18 մարդ։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում և երկրի սահմանակից այլ շրջաններում շարունակում է հակաահաբեկչական գործողությունները։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ օդային հարվածներից բացի՝ երկրի զինված ուժերը նախատեսում են իրականացնել նաև ցամաքային հատուկ ռազմական գործողություններ՝ հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: