Ավելի քան համոզված եմ, որ այդ անձինք արցախցիներ չեն

Ավելի քան համոզված եմ, որ այդ անձինք արցախցիներ չեն

«Ցավալի է և դատապարտելի, երբ որ ապօրինի զենքեր կան մարդկանց ձեռքը՝ անկախ նրանից՝ Հայաստանից է, Արցախից, թե որտեղից։ Բայց ավելի ցավալի ու դատապարտելի է, երբ որ այսօրվա իշխանությունները փորձում են ոստիկաններին ներքաշել քաղաքականության մեջ և այն լուրը, որ հաղորդում են, թե Արցախ-Երևան ճանապարհին, նախ ասեմ, որ  այդպիսի մայրուղի գոյություն չունի, կա Երևան-Մեղրի, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհ։ Եվ ես ավելի քան համոզված եմ, որ այդ անձինք արցախցիներ չեն, քանի որ Արցախից մինչև Գորիս հատվածը 7 հատ հենակետ կա խաղաղապահների դրած, որոնք ստուգում են բեռնախցիկները։Դա ատրճանակ չէր, որ կարողանային թաքուն բերեին։Ինձ թվում է, որ սա մանիպուլյատիվ հերթական քայլն է իշխանությունների կողմից կազմակերպած»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավոր Դավիթ  Գալստյանը, որն այս պահին մասնակցում է ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին։

Գալստյանը գտնում է, որ նրանց նպատակն էր ժողովրդին ասել, ցույց տալ, որ Արցախից զինված մարդիկ կապ ունեն այսօրվա միտինգների հետ և պետք է սադրիչ գործողությունների մեջ լինեն։

«Օգտագործելով Արցախ բառը, ևս մեկ անգամ փորձում են ժողովրդին մոլորեցնել, սրել  իրավիճակը՝ օգտագործելով նորից Նիկոլ Փաշինյանի թեզը՝ ղարաբաղցի-հայաստանցի պառակտում անելով»-ասաց Դավիթ Գալստյանը։