Թրամփը հայտարարել է, որ իր իրավաբանները կներկայացնեն ընտրություններում հաղթանակի հասնելու ճանապարհը

Թրամփը հայտարարել է, որ իր իրավաբանները կներկայացնեն ընտրություններում հաղթանակի հասնելու ճանապարհը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր իրավաբանները կներկայացնեն հինգշաբթի օրը այն ճանապարհները, որոնցով կարելի կլինի հասնել հաղթանակի ընտրություններում։ «Իրավաբանները կարեւոր մամուլի ասուլիս կանցկացնեն կապված այն պարզ եւ իրատեսական ճանապարհի հետ, որով կարելի կլինի հասնել հաղթանակի։ Ամեն ինչ շատ լավ կերպով ընկնում է իր տեղը»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։