«Հրապարակ». Նախկին ռեկտորի գույքն են ստուգում

«Հրապարակ». Նախկին ռեկտորի գույքն են ստուգում

Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի գույքի օրինականության վերաբերյալ։ Քյալյանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում հրավիրվել է դատախազություն՝ սկսված ուսումնասիրության շրջանակներում բացատրություններ տալու, դիրքորոշում եւ գույքի հայտարարագիր ներկայացնելու համար։ Ծանուցումը հրապարակվել է հունիսի 23-ին։ Քյալյանը ԵՊԲՀ ռեկտոր է նշանակվել 2006 թվականին եւ պաշտոնավարել մինչեւ 2011 թվականը։

Նա բժշկական գիտությունների դոկտոր եւ պրոֆեսոր է, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կինն է։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շրջանակներում սկսված ուսումնասիրությամբ դատախազություն է հրավիրվել նաեւ Լեւոն Սուլթանյանը, ով Հ2-ի փոխտնօրենն է եղել։ Ավելի վաղ գրել էինք, որ Սամվել Մայրապետյանի գույքի վերաբերյալ եւս ուսումնասիրություն է սկսվել։