Բանակը ստի և պոպուլիզմի համար խիստ պատժվում է․ Մովսես Հակոբյան

Բանակը ստի և պոպուլիզմի համար խիստ պատժվում է․ Մովսես Հակոբյան

Այս գիշեր՝ 03.00-ից սկսած ադրբեջանական զինուժը հրազենային կրակ էր բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ, ինչի արդյունքում ունենք չորս զոհ և մեկ վիրավոր՝ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ և ևս մեկը հանկարծամահ էր եղել երեկ՝ կրակահերթերի ժամանակ, ինչպես տեղեկացնում է Երկրապահ կամավորականների ֆեյսբուքյան էջը։

Ադրբեջանցիներին պատասխան կրակով լռեցնելու փորձ արած երկրապահի հետևից ռազմական ոստիկաններ էին ուղարկել, սակայն նրանց դիրք բարձրանալ չի հաջողվել։

«Հրապարակը» կապ հաստատեց գեներալ-գնդապետ, Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս միայն մեկ նախադասություն ասաց․ «Մեկ բան կարող եմ ասել՝ բանակը պոպուլիզմի և ստի համար խիստ պատժվում է, վերջ»։

Մեր հարցերին, թե ինչպես պետք է ձերբազատվել այդ ստից ու պոպուլիզմից, ասաց՝ դրա մասնագետը չեմ։

Հետաքրքրվեցինք, արդյունքում չե՞ն պատժվում ոչ թե պոպուլիզմի ու ստի մեղավորները, այլ բանակի ողնաշարը կազմող զինվորականները, գեներալ-գնդապետն ասաց․ «Ես վերջակետ դրեցի»։

Թե ինչ է տեղի ունեցել Ներքին Հանդում և դրանից առաջ ադրբեջանական կողմի կրակ բացելու մասին կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/post/f8b1074027ebb2a233f82dc426f6198d