Որոնվում են ՍՈՒ-30 ինքնաթիռների հրթիռներ եւ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը

Որոնվում  են ՍՈՒ-30 ինքնաթիռների հրթիռներ եւ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը

Լրագրող Ոսկան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

«Որոնվում են ՍՈՒ-30 ինքնաթիռների  հրթիռներ եւ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը

2019թ․դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանն արեց աշխարհում ամենաթանկ արժեցած սելֆին՝ 130 կամ՝ 150 միլիոն դոլարով գնված 4 հատ Սու-30ՍՄ-ի հետ։ Փաշինյանը այդ ժամանակ  հայտարարեց․ 

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»:

Դրանից կես տարի անց՝  2020թ․ հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը  Ֆեյսբուքի  իր էջում տեսանյութ էր տեղադրել երկինք բարձրացող Սու-30ՍՄ-ի մասին, գրելով․ 

«Սու-30ՍՄ–ները դուրս են գալիս մարտական հերթապահության` ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»։

2021թ․  մարտի 20-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանից Սու-30ՍՄ կործանիչները գնել է առանց հրթիռների, հայտարարելով․ «Մեզ ասում են` ինչի՞ համար եք գնել ինքնաթիռները։ Այո, մենք ինքնաթիռները գնել ենք, դրանք մայիսին տեղ են հասել(2020թ․-ի), և մենք չենք հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները»։ 

Բա որ  ռազմական ինքնաթիռները հրթիռներ չունեին, դրանք ինչպե՞ս էին դուրս գալիս մարտական հերթապահության։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին պետք է շտապ  գտնել,բերման ենթարկել,  որ  այդ առթիվ պարզաբանումներ տա»։