Շրջափակված Արցախ. Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ

Շրջափակված Արցախ. Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շրջափակված Արցախ: 

Օր 5-րդ:

Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ: 

Էս լուսանկարի հետ նաև ուզում եմ համայն հայությանը ասել, որ Արցախի բոլոր երեխաների կյանքը վտանգված է: Արցախը մեր բոլորիս կարիքն ունի: Անտարբեր մի եղեք, կանգնեք Արցախի երեխաների կողքին: Տանը մի նստեք, դուրս եկեք փողոցներ, մասնակցեք կազմակերպվող ցույցերին, բարձրացրեք ձեր ձայնը:

Հավատացեք, թուրքը Արցախով չի սահմանափակվելու, մտածեք այս մասին»։