Հարձակման ենթարկված ավագանու մեր անդամի կյանքին վտանգ չի սպառնում, նրան պալատ են տեղափոխել․ Մարության

Հարձակման ենթարկված ավագանու մեր անդամի կյանքին վտանգ չի սպառնում, նրան պալատ են տեղափոխել․ Մարության

Ինչպես գիտեք, ավագանու մեր անդամը ենթարկվել է հարձակման, խոսքը Արման Անտոնյանի մասին է։ Եղել է մահափորձ, դիմակավոր մարդիկ մտել են բնակարան, ծեծի են ենթարկել ու 11 անգամ դանակով հարվածել ավագանու անդամին։ Բարեբախտաբար մեր ավագանու անդամը չի մահացել ու ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, որոնք անհապաղ գործողություններ են իրականացրել։ Այս մասին քիչ առաջ Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մեր ընկերը նաև ինքն է պայքար տվել կյանքի համար։ Ուրախալի ևս մեկ լուր ասեմ, որ երեկ արդեն նրան մենք տեղափոխել ենք պալատ։ Ամեն ինչ նորմալ է , դինամիկան դրական է ընթանում ու կյանքին վտանգ չի սպառնում։ Ես իրավապահներից ու դատական համակարգից սպասում եմ խստագույն պատիժ այս դեպքի համար»,- ասաց Մարությանը։