Չեմ ուզում արտագաղթել․ նարգիլեականների ակցիան՝ կառավարության դիմաց

Չեմ ուզում արտագաղթել․ նարգիլեականների ակցիան՝ կառավարության դիմաց

Մինչ կառավարությունում ընթանում է գործադիրի հերթական նիստը, կառավարության դիմաց դարձյալ ցույց էին անում «նարգիլեականները»։ Նրանք «Նարգիլեն ծխախոտ չի»,«Պահանջում ենք վերանայել օրենքը», «Չեմ ուզում արտագաղթել» գրություններով պաստառներով ու վանկարկումներով հավաքվել էին կառավարույան դիմաց և պահանջում էին օրենքի նախագծի վերանայում։

Խոսքը, հիշեցնենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մշակած ծխելու դեմ օրենքի մասին է, որով մտադիր է արգելել հասարակական վայրերում, այդ թվում՝ սրճարաններում, ռեստորաններում, բարերում ծխախոտի օգտագործումը։ Դրա մեջ է մտնում նաև նարգիլեի օգտագործման արգելքը, ինչին դեմ են նարգիլե-բարերի տերերը՝ պնդելով, որ նարգիլեն ծխախոտ չէ և չունի այն վնասակարությունը, ինչ սիգարետը, ուստի պահանջում են վերանայել օրենքը։

Նրանք նաև նշում են, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում իրենք ստիպված են փակել իրենց բիզնեսները, ինչը կարող է մեծ վնաս հասցնել պետությանը հարկերի նվազման տեսքով, բացի այդ՝ «սպառնում են» արտագաղթել։