Նատալիա Ռոտենբերգը՝ «Միսս Հայաստան 2021»-ի հաղթողի հետ (լուսանկարներ)

Նատալիա Ռոտենբերգը՝ «Միսս Հայաստան 2021»-ի հաղթողի հետ (լուսանկարներ)

Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Միսս Հայաստան 2021»-ի հաղթող Սոնա Դավթյանի հետ: Հիշեցնենք, որ երեկ Երեւանում կայացավ «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որի հաղթողը դարձավ 20-ամյա Սոնա Դավթյանը: Հաղթողն ընտրվել է նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:

Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա ծնունդով Գորիսից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնում:

Այս տարի մրցույթին մասնակցում էր 24 աղջիկ:

«Միսս Հայաատան» մրցույթը պետք է տեղի ունենար դեռեւս 2020 թ-ին, սական կորոնավիրուսով ո պատերազմով պայմանավորված՝ այն հետաձգվեց: