Մարտի 1-ի քրեական գործն ազդում է բանակում տրամադրությունների վրա․Տոնոյան 

Մարտի 1-ի քրեական գործն ազդում է բանակում տրամադրությունների վրա․Տոնոյան 
Դավիթ Տոնոյան

Անում ենք առավել, քան հնարավոր է, առավել, քան կարող են պատկերացնել, որպեսզի Մարտի 1-ով հարուցված  գործը, որը ազդում է Զինված ուժերի տրամադրության վրա, հաղթահարվի։ 
Այս մասին Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերիրն մարտունակությունը պատշաճ մակարդակի ենք պահելու»–ու ասաց Պաշտպանության նախարարը։ Հարցին,թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարության համաձայն՝ ահավոր մեծ թիվ են կազմում նախկին պատգամավորներից  բանակից ազատվողները  նախարար Տոնոյանն ասաց․ «Կառավարության որոշումներով կարգավորվել է այս հարցը, մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում , որը ևս խնդրահարույց է։ Բանակ պետք է զորակոչվեն առողջները, իսկ մարտական խնդիրները պետք է դրվի առողջ զինվորների համար։ 
Իսկ Պաշտպանության նախարարությունում պարգևավճարներ ե՞ղել են։  Նախարար Տոնոյանն, ի պատասխան, ասաց, որ  նախորդ տարվա ընթացքում  բավականին մեծ ծավալի ֆինանսներ են  տրամադրվել պարգևավճարների համար, դրան գոյացրել են  խնայողություններից, որոնք չեն ուղղվել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար։ 
Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին։ 

Հիշեցնենք, որ  հունվարի 28-ին  Հայաստանի 3-րդ Հանրապետության Զինված ուժերը  դարձավ  27 տարեկան։  Բանակի կազմավորման առթիվ այսօր Եռաբլուր էր այցելել Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վարչպապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանը,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն  Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ  Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԾԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատերազմի վետերաններ և Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներ։