Բացահայտվեց մի բան, որը երբեք չէի պատկերացնի. Քրիստինա Եղոյան

Բացահայտվեց մի բան, որը երբեք չէի պատկերացնի. Քրիստինա Եղոյան

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հյուրն այս անգամ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Քրիստինա Եղոյանն էր: 

Նա խոսել է ամուսնուց բաժանվելու, առողջական խնդրի և երեխաների մասին: 

Երեխաների մասին խոսելիս Քրիստինան ասել էր, որ իր երկրորդ դուստրը՝ Լյուսին, իրեն կյանք է նվիրել.

«Դա չեմ ասում փոխաբերական, դա ասում եմ ուղիղ իմաստով։ Իր լինելը իմ առողջության հետ կապված արեց այնպիսի բացահայտում, որ փրկեց ինձ։ Որովհետև, եթե ես չսպասեի իրեն չէին լինի այդ բացահայտումները որոնք եղան այդ տեսանկյունից։ Հիմա սարսափելի են այդ օրերը, որ հիշում եմ։ Լյուսին մեկ ամիս հետո պետք է ծնվեր ու բացահյտվեց մի բան, որը որ երբեք չէի պատկերացնի, որ կարող է ինձ հետ լինել ու նման իրավիճակում հայտնվեմ։ Շատ բարդ անցա այդ էտապը, որովհետև դա սարսափելի բան է, երբ դու նույնիսկ քո էմոցիաները իրավունք չունես ցույց տալ, որովհետև կվնասես երեխային, որը քո մեջ ապրում է»։