Գարիկ և Արթուր Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել
![Գարիկ և Արթուր Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել](https://hraparak.am/uploads/images/2023/07/image_750x_64b1445c64314.jpg)
44-օրա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Գալեյանների փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրի հիման վրա ներկայացել են Երևան քաղաքի քննչական վարչություն, և պարզվել է , որ 2022 թվականին դատախազության դիմաց տեղի ունեցած միջադեպի գործով են հրավիրվել քննչական։ Պաշտպանի խոսքով՝ Այդ գործով մեկ տարուց ավել որևէ քննչական-դատավարական գործողություն չէր իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել։
«Ընդ որում, դեպքից հետո մենք ինքներս ենք ներկայացել ոստիկանության բաժին, տվել էինք բացատրություններ։ Գարիկ և Արթուր Գալեյանները ունեին մարմնական վնասվածքներ, նաև Վահիդ Սահակյանը։ Սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում Գարիկ Գալեյանին։ Թե ինչո՞ւ է հիմա մեղադրանք ներկայացվում և ինչու հենց այս պահին, այդ մասին կներեկայացնեմ մի քանի օրից»,- ասաց պաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ