Կրեմլում պատրաստվում են նախագահական ընտրությունների

Կրեմլում պատրաստվում են նախագահական ընտրությունների

Ռուսաստանի նախագահի աշխատակազմում իրոք ընթանում է 2024 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանք։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Յուրաքանչյուր ընտրության նախապատրաստությունը հենց էությունն է նախագահի եւ նախագահի աշխատակազմի ամենօրյա աշխատանքի»,- ասել է Պեսկովը։ РБК-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կրեմլը դեռ ամառվանից է սկսել 2024 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստությունը եւ անցկացնում է քննարկումներ։ Քննարկումներում խոսվել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր արշավի մասին։ «Քննարկվել են որոշակի թեկնածուի հետ կապված արշավին առնչվող հարցեր։ Այլ տարբերակներ չկան»,- ասել է պարբերականի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը։ Այնուամենայնիվ, Կրեմլում դեռ ոչ մի խոսք չի ասվել այն մասին, որ Պուտինը արդեն ունի վերջնական որոշում նոր ժամկետում առաջադրվելու մասին։ Ուստի դեռ հայտնի չէ, թե նախապատրաստությունները իներցիոն են, թե արդեն կոնկրետ հրահանգներ կան։ Մեկ այլ աղբյուր էլ տեղեկացրել է, որ Կրեմլում որպես բազային տարբերակ քննարկում են Պուտինի վերստին առաջադրման հարցը՝ նոր ժամկետի համար։ Այժմ խնդիր է դրվել վերլուծել այս տարվա պառլամենտական ընտրությունները, որպեսզի լավագույն պրակտիկան հնարավոր լինի կիրառել նախագահական ընտրություններում եւ խուսափել սխալ քայլերից։