20 հավ էին տարել Հանրապետության հրապարակ. ակցիա

20 հավ էին տարել Հանրապետության հրապարակ. ակցիա

«Ազատագրական շարժումն» այսօր ժամը 11.00-ին կազմակերպել էր «Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայով իրազեկման ակցիա:

«Այսօրվա ակցիան յուրահատուկ էր նրանով, որ մենք թվով 20 հավ էինք բերել Հանրապետության հրապարակ, որոնց վրա հագցված է շապիկ Նիկոլի Փաշինյանի հայտնի ծաղրանկարով, որը իշխանությանը շատ նեղություն է տալիս: Հավը սիմվոլիկ էր նրանով, որ այն ճանաչված է որպես վախկոտ : Հիմա ոստիկաններն այդ հավերին բերման ենթարկելով են զբաղված: Բերման են ենթարկել նաև մեր շարժման համահիմնադիրներ Վահագն Չախալյանին, Գագիկ Հարությունյանին և մի քանի մասնակցի:Վահագն Չախալյանին ամբաստանեցին որպես զենք-զինամթերք պահած մարդ»,-այս մասին մեզ տեղեկացրեց  «Ազատագրական շարժման» համահիմնադիրներից Սևակ Հակոբյանը: