Բերում եք օրինակ, որ կարող էր հանձնաժողովի անդամը մտնել քվեախուց և ստուգել առկա թվեաթերթիկները․ դատախազ

Բերում եք օրինակ, որ կարող էր հանձնաժողովի անդամը մտնել քվեախուց և ստուգել առկա թվեաթերթիկները․ դատախազ

«Դուք բոլոր տեսանյութերը, ըստ Ձեզ, դիտել եք, և այստեղ բերում եք մտացածին օրինակ, որ կարող էր հանձնաժողովի անդամը կամ նախագահը ամեն ընտրողից հետո մտնել քվեախուց և ստուգել քվեախցում առկա թվեաթերթիկները։ Գոնե մեկ այդպիսի դեպք տեսե՞լ եք տեսաերիզներով։ Որովհետև դա [քվեախցիկ մտնելն ու ստուգելը] քրեական հանցագործություն է։ Եթե տեսել եք, խնդրում եմ, հիմա հանձնե՛ք մեզ, և մենք ուղարկենք դատախազություն», - Սահմանադրականա դատարանում արտահարերթ ընտրությունների արդյունքների քննության ժամանակ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահին հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ով քննության մասնակցում էր որպես պատասխանող կողմերից մեկը։

Ի պատասխան կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն ասաց, որ այդ դեպքով ահազանգել են ոստիկանություն։

«Այդ դեպքը ոչ միայն տեսել ենք, այդ դեպքով նաև ահազանգել ենք ոստիկանություն։ Այնուհետև տեսանյութով տեսել ենք, թե ինչպես են ոստիկանները մտնում այդ նույն տեղամաս, ինչպես են մարդկանց այնտեղից վերցնում-տանում։ […] Բոլոր հաղորդումները գնացել են «Հայոց հայրենիք» կուսակցության անունից, Կարծում եմ՝ և՛ ոստիկանությունը, և՛ դատախազությունը կարող են հանել «Հայոց հայրենիք» կուսակցության կողմից տրված բոլոր հաղորդումները։ Վստահաբար կարող եմ ասել, որ այդ բոլոր տվյալները առկա են նաև այնտեղ», - ասաց Գալստյանը։