Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կպարգևատրվեն այլևս երեխաներ չունենալու համար

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կպարգևատրվեն այլևս երեխաներ չունենալու  համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ ІІ-ի թոռը՝ արքայազն Հարրին, և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կպարգևատրվեն 500 ֆունտ ստերլինգով՝  երկուսից ավել երեխա չունենալու որոշման համար:

Sky News-ի փոխանցմամբ ՝ նրանք նման մրցանակ կստանան բրիտանական Population Matters բարեգործական կազմակերպության կոմղից, որը  հանդես է գալիս որպես բնակչության օպտիմալ քանակի կողմնակից: Հայտարարության մեջ կազմակերպությունը պնդում է, որ փոքր ընտանիքները «նվազեցնում են մեր ազդեցությունը Երկրի վրա և տալիս են ավելի մեծ հնարավոություններ մեր բոլոր երեխաներին և ապագա սերունդներին «ծաղկելու առողջ մոլորակի վրա»:

Արքայազն Հարրին և նրա կինը իրավունք ունեն այդ միջոցները ծախսել իրենց նախընտրած ցանկացած բարեգործության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրին նախատեսում է Մեծ Բրիտանիա գնալ սեպտեմբերին՝ իր կնոջ՝ Մեգան Մարքլի ու իրենց երկու մանկահասակ երեխաների հետ: Նախկինում նա մեկնել էր Մեծ Բրիտանիա ՝ ներկա լինելու իր մոր՝ արքայադուստր Դիանայի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին Քենսինգթոնի պալատի պարտեզում:

Սակայն Հարրին երկար չի մնացել և շուտով մեկնել է ԱՄՆ: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի դարձավ լրագրողներին, սեպտեմբերին նա Մեգանի ու երեխաների հետ կմասնակցի արքայադուստր Դիանային նվիրված մեկ այլ միջոցառման: