Ու Մանեի նման քանի-քանիսն են սպասում այս քաղաքական խաղերի ավարտին

Ու Մանեի նման քանի-քանիսն են սպասում այս քաղաքական խաղերի ավարտին

Ֆեյսբուքյան  օգտատեր Տաթևիկ Աղաջանյանը գրել է․

«Քրոջս ավագ աղջիկն է` Մանեն։ Այս մի ամսվա ընթացքում կարծես ավելի է մեծացել ու ավելի մեծ հոգատարությամբ է սկսել վերաբերվել փոքր քրոջը։ Երկուսն էլ անհամբեր սպասում են փակված ճանապարհից այն կողմ գտնվող իրենց ծնողներին ու նորածին եղբորը, ում շրջափակումից մեկ օր առաջ ուղեգրել են Երևանի հիվանդանոցներից մեկն ու փառք Աստծո հիմա կազդուրվել է։

Ու Մանեի նման քանի-քանիսն են սպասում այս քաղաքական խաղերի ավարտին»։