Հայտնի է Հարությունյանի մրցակիցը․ Տոկիո-2020

Հայտնի է Հարությունյանի մրցակիցը․ Տոկիո-2020

Հայտնի է դարձել Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանի մրցակիցը։ Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել , որ հայազգի մարզիկի մրցակիցն է լինելու Մոնղոլիան ներկայացնող Բեհբայար Էրդենեբատը։

Նշենք, որ Հարությունյանը պայքարը սկսելու է հենց 1/8 եզրափակիչից։ Արսեն Հարությունյանը Էրդենեբատի հետ մրցելու է վաղը՝ օգոստոսի 4-ին։

Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիսոն է, 61 կգ քաշային կարգում 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն ու արդեն նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։