Բարսելոնան երկու ռեկորդ է գրանցել

Բարսելոնան երկու ռեկորդ է գրանցել

Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում հանդիպում է անցկացրել «Էլչեի» հետ։ Ինչպես հայտնում է armsport.am-ը, Չավիի թիմը հյուրընկալվելիս հաղթել է 4-0 հաշվով։

Այս հանդիպումը «Բարսելոնայի» համար 20-րդ «չոր» հանդիպումն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Սա ռեկորդային ցուցանիշ է Իսպանիայի առաջնության 27 տուրի համար։ Դեռ ոչ մի թիմի մինչ այս չէր հաջողվել 27 հանդիպումից 20-ում անառիկ պահել սեփական դարպասը։

«Բարսելոնան» 27 հանդիպումներում ընդամենը 9 գոլ է բաց թողել, ինչը նույնպես ռեկորդային ձեռքբերում է առաջնությունում։

27 տուրից հետո Չավիի թիմը վաստակել է 71 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Կատալոնացիները 15 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»: