Ռուսաստանում հնարավոր է չգործեն օդանավակայանները

Ռուսաստանում հնարավոր է չգործեն օդանավակայանները
Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը մաադիր է ավիատոմսերի օնլայն վաճառքը իրականացնող կազմակերպությունների սերվերները տեղափոխի դաշնության տարածք։ Այս նախագիծը, սակայն, կարող է առաջ վերել ռուսական ավիաընկերությունների հետագա աշխատանքի դադարեցման։ Ինչպես հայտնում է ռուսական **«Ведомости»** պարբերականը, «Սիբիր» ավիաընկերության նախագահ Վլադիմիր Օբյեդկովն օրերս խնդրի հետ կապված իր մտահոգություններն է փոխանցել Օդային տրանսպորտի շահագործողների ընկերակցության ղեկավարությանը, ընկերակցության նախագահ Վլադիմիր Տասունին հասցեագրված իր նամակում։ Օբյեդկովը նշել է, որ եթե Տրանսպորտի նախարարության այս ծրագիրն իրականություն դառնա, ապա ռուսական ավիաընկերությունները կամ կդադարեցնեն իրենց գործունեությունը, կամ էլ պատվիրատուները ստիպված են լինելու ավիատոմսերի նախապես պատվիրման ու վաճառքի ռուսական օնլայն հարթակներից անցում կատարել այլ հարթակների, ինչը եւ ծախսատար է եւ ձեռնտու չէ ոչ մի կողմի համար։ Բացի այդ, որոշ ռուսական ավիաընկերություններ օգտվում են արտասահմանյան պրովայդերների ծառայություններին։ Նախագծի իրականացումը սկսվելու է 2020 թվականի հունվարի 1-ից։ Տրանսպորտի նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ առաջատար ավիաընկերությունների եւ Օդային տրանսպորտ շահագործողների ընկերակցության հետ միասին առաջիկայում մանրամասնելու են իրենց պահանջները նոր նախագծի եւ օդային փոխադրման կազմակերպման հետ կապված։