Կերչյան ողբերգության զոհերի թվում հայեր չկան

Կերչյան ողբերգության զոհերի թվում հայեր չկան
Կերչի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դիլվեր Մելղազիեւը մանրամասներ է հայտնել երեկ տեղի քոլեջներից մեկում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի մասին։



Ինչպես հայտնում է «[РИА Новости»](http://ria.ru/) լրատվական գործակալությունը, զոհերից 15-ը եղել են քոլեջի ուսանողներ, 5-ը՝ աշխատակիցներ։ Ընդ որում զոհերից վեցը եղել են անչափահասներ։



Հիշեցնենք, որ երեկ պայթյուն էր տեղի ունեցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում։ Կերչի տասնութամյա բնակիչը իրականացրել էր պայթյունն ու ինքնասպան եղել։Հարուցվել էր քրգործ ահաբեկչության հատկանիշներով, սակայն հետո գործը վերաորակավորվել էր «երկու եւ ավելի անձանց սպանություն՝ ընդհանուր վտանգ ներկայացնող միջոցով» հոդվածով։ Ղրիմում սուգ է հայտարարվել։



Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ «ըստ նախնական տվյալների՝ Կերչում տեղի ունեցած աղետի հետևանքով մահացածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան»։