ԱՄՆ նախագահին նոր սանկցիաներ սահմանելու հնարավորություն է տրվել

ԱՄՆ նախագահին նոր սանկցիաներ սահմանելու հնարավորություն է տրվել
Սպիտակ տունը նոր փաստաթուղթ է մշակում, որը հնարավորություն կտա նախագահ Դոնալդ Թրամփին անհատական սանկցիաներ սահմանել այն անձանց դեմ, ովքեր միջամտում են ամերիկյան ընտրական գործընթացներին։



Այս մասին հայտնում է WP-ն։



Պարբերականի հաղորդմամբ, Թրամփը կարող է այդպիսով նաեւ սանկցիաներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, ինչպես նաեւ մասնակցում են ընդդեմ ամերիկյան ընտրությունների կազմակերպված արշավներին։ Այդ կերպ, ըստ հրապարակման, Թրամփի վարչակազմը ցանկանում է ցույց տալ, թե որքան լուրջ է տրամադրված Ռուսաստանի հանդեպ՝ ընտրական գործընթացներին միջամտելու գործի շրջանակներում։



Նշենք, որ ավելի վաղ նույն գործի հետ կապված հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան իրավաբանների թիմը մտադիր է դատական պատասխանատվության ենթարկել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին այն դեպքում, եթե նա որոշի հարցաքննության հրավիրել նախագահ Թրամփին։