Հաստատվել է, որ Էյմսբերիի զույգը թունավորվել է «Նովիչոկով»

Հաստատվել է, որ Էյմսբերիի զույգը թունավորվել է «Նովիչոկով»
Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Նիլ Բազուն հայտարարել է, որ Էյմսբերիում Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիները թունավորվել են «Նովիչոկ» նյարդակաթվածային նյութով։ Այս մասին հայտնում է Sky News-ը։



Հիշեցնենք, որ նույն նյութով էին թունավորվել նաեւ նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Ըստ բրիտանական ոստիկանության տվյալների, դեռեւս հայտնի չէ, թե տուժածները ինչպես են թունավորվել այդ նյութով։ Բրիտանական ոստիկանությունը նաեւ կապ չի տեսնում Էյմսբերիի եւ Սոլսբերիի թունավորման դեպքերի միջեւ։