«Հրապարակ»․ Քարեր են նետել Գրիգորյանների տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին

«Հրապարակ»․ Քարեր են նետել Գրիգորյանների տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին
Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին:



Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների եւ կնոջ միջեւ։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում: Երեկ տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երեւան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսեւորել եւ գիծը նայողներին ասել են, որ իրենք այլեւս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը: