Մունդիալ-2018․ 5-րդ օրվա հաղթողները դարձան Շվեդիան, Բելգիան և Անգլիան

Մունդիալ-2018․ 5-րդ օրվա հաղթողները դարձան Շվեդիան, Բելգիան և Անգլիան
Ռուսաստանում անցկացվող Մունդիալի 5-րդ օրը՝ հունիսի 18-ին, Շվեդիայի, Բելգիայի և Անգլիայի հավաքականները հաղթանակներ տոնեցին: Շվեդիան 1:0 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի նկատմամբ, Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Պանամային, Անգլիան էլ 2:1 հաշվով հաղթեց Թունիսին: Այդպիսով, առաջին տուրից հետո F խմբում առաջին երկու հորիզոնականները 3-ական միավորով կիսում են Շվեդիայի և Մեքսիկայի, G խմբում՝ Բելգիայի և Անգլիայի թիմերը:



Համապատասխանաբար Հարավային Կորեայի և Գերմանիայի, Թունիսի և Պանամայի հավաքականները առայժմ միավորներ չունեն: Այսօր առաջին հանդիպումները կկայանան H խմբում՝ Կոլումբիա-Ճապոնիա և Լեհաստան-Սենեգալ, իսկ A խմբում Ռուսաստան-Եգիպտոս խաղով կմեկնարկի երկրորդ տուրը: