Իսկ ինչո՞ւ չէր ժպտում ջահելությունը տասը տարի շարունակ

Իսկ ինչո՞ւ չէր ժպտում ջահելությունը տասը տարի շարունակ
**IDeA** հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի համար որևէ տարբերություն չկա՝ ինչ իշխանություն է Հայաստանում և որ իշխանության օրոք նա կաշխատի։



«Ես միշտ ասել եմ և ուզում եմ նորից կրկնել՝ մենք արել ենք և անելու ենք ինչքան կարանք՝ չնայած նրան, թե ով ա լինելու ղեկավարության գլխավորը, որովհետև մենք հայ ժողովրդի համար ենք անում, ինչ անում ենք»,-այսօր իր հիմնադրած Դիլիջանի դպրոցում **Hraparak.am**-ի հարցին ի պատասխան՝ ասաց Վարդանյանը։



**-Իսկ ի՞նչ հույսեր եք կապում Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։**



-Ես հույս ունեմ, որ իրենց հայտարարած ծրագրերը իրենք կիրականացնեն։ Տեսնենք, ժամանակ ա պետք, 20 օր ա անցել։



**-Հայաստանում մթնոլորտ է փոխվել, Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունը։**



-Մթնոլորտ 100 տոկոս փոխվել ա, ջահելությունը սկսել ա ժպտալ։



**-Ո՞վ էր գողացել ջահելության, հասարակության ժպիտը այս տարիներին, որ վերադարձրեց Նիկոլ Փաշինյանը։**



-Ես չգիտեմ, Դուք հարց տվեցիք․․․



**-Ինչո՞ւ չէին ժպտում տասը տարի շարունակ երիտասարդները, ինչո՞ւ այդ ակտիվությունը, այդ հույսը չկար նրանց մոտ։**



-Որովհետև ինձ թվում ա՝ իրենց թվում էր, որ իրենք չեն կարող ոչ մի ձևով ազդեն փոփոխություններին։ Իրենք տեսան, որ կարող են ազդել, իրենք տեսան, որ իրենց դիրքորոշումը կարևոր դեր ա խաղում։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**