Դոնալդ Թրամփի փեսային յոթ ժամ հարցաքննել են

Դոնալդ Թրամփի փեսային յոթ ժամ հարցաքննել են
Ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, նույն գործի քննության շրջանակներում, յոթ ժամ հարցաքննել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին:



Այս մասին հայտնում է CNN-ը:



Ըստ հրապարակման, Քուշները առաջիններից մեկն էր, ով դեռ մեկ տարի առաջ համաձայնեց համագործակցել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետ կապված գործի հետաքննությունը վարող խմբի հետ: Այդ ժամանակվանից դեռ Քուշները լիակատար աջակցություն է ցուցաբերել քննությանը՝ ժամեր շարունակ ցուցմունքներ տալով կոնգրեսականների, քննչական խմբի եւ անձամբ հատուկ դատախազի առաջ:



Ինչպես հեռուստակայանի հետ զրույցում ասել է Քուշների փաստաբան Աբբա Լոուելան, առաջադրված բոլոր հարցերին նա տվել է բացասական պատասխաններ, իսկ Մյուլերի մոտ վերջին հարցաքննությունը տեւել է յոթ ժամ: Հաղորդվում է նաեւ, որ Ջարեդ Քուշների հասանելիությունը գաղտնի փաստաթղթերի հանդեպ վերականգնվել է: