Իսրայելի վարչապետը կոչ է արել բոլոր երկրներին իրենց դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ

Իսրայելի վարչապետը կոչ է արել բոլոր երկրներին իրենց դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին Իսրայելում ունեցած իրենց դիվանագիտական առաքելությունների նստավայրերը տեղափոխել Երուսաղեմ՝ հետեւելով ԱՄՆ օրինակին:



Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:



Այս մասին Նեթանյահուն ասել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման հանդիսավոր արարողության ընթացքում: Նեթանյահուն մասնավորապես ասել է, որ ճիշտ է հենց այն, որ Իսրայելում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները գտնվեն Երուսաղեմում, քանի որ այդպես խաղաղության հասնելու հնարավորությունները կմեծանան:



Նշենք, որ ներկա պահին ԱՄՆ օրինակին հետեւելու պատրաստակամություն հայտնել են Պարագվայն ու Գվատեմալան: