Հրազդանում տոնական 2 օրերին շտապօգնությունը աշխատել է շատ ծանրաբեռնված

Հրազդանում տոնական 2 օրերին շտապօգնությունը աշխատել է շատ ծանրաբեռնված
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հրազդանում շտապօգնությունը տոն օրերին աշխատել է լարված գրաֆիկով: Անցյալ տարվա այս նույն ժամանակահանտվածի հետ համեմատ այս տարվա 2 օրերին շտապգնության կանչերի թվի աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացանք Հրազդանի ԲԿ-ից. «Դեկտեմբերի 31-ի գիշերն ունեցել ենք 22 կանչ, որից 5-ի մասին ահազանգել են ոստիկանություն, 4-ը՝ ստացիոնար, մնացածը՝ ամբուլատոր: Հունվարի 1-ին ունեցել ենք ավելի շատ՝ 33 շտապօգնության կանչ»:



Հրազդանի ԲԿ-ից մեզ հայտնեցին նաև, որ տոնական 2 օրերին սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել, դիմել են կոտրվածքներով, դեմքի շրջանի քթի սալջարդով, իսկ շատերն էլ տեղում ստացել են համապատասխան բուժում եւ տուն գնացել: Ի դեպ, ըստ ականատեսների՝ Հրազդանում հունվարի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ընդանուր թվով՝ 2 օրվա ընթացքում միայն 11 կանչ գրանցվել է ոստիկանություն:



**Նելլի Կարապետյան**