Մեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած

Մեքենան ընկել է ջրանցքը. նախնական տվյալներով՝ կա 5 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 07:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել եւ հայտնվել ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Ըստ նախնական տվյալների՝ կա  հինգ տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: