Խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեներգործող դեղերի 27 հաբ

Խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեներգործող դեղերի 27 հաբ
Նոյեմբերի 7-ին ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մոտ 40 տարեկան մի տղամարդու բերման ենթարկեցին, ով կասկածվում էր թմրամիջոցների անօրինական շրջանառության իրականացնելու մեջ։ Հոկտեմբերի 16-ին Նոր Նորքի բաժին ապօրինի թմրամիջոց պահելու համար երկու տղամարդ էին բերման ենթարկվել, որոնցից մեկն խոստովանել էր, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Արմենից։ Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ոմն Արմենը Արմեն Հովհանննիսյանն է, ով բնակվում է Գառնի գյուղում։ Նոյեմբերի 7-ին ոստիականություն բերման ենթարկվածը հենց Արմեն Հովհաննիսյանն էր։ Արմեն Հովհաննիսյանի տան խուզարկության արդյունքում, հայտնաբերվեց Դիազեպամ հոգեներգործող դեղերի 27 հաբ։ Արմեն Հովհաննիսյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։