Գյումրիում դեռահասը ինքնասպանություն է գործել՝ տունը հրկիզելով

Գյումրիում դեռահասը ինքնասպանություն է գործել՝ տունը հրկիզելով

Սեպտեմբերի 24-ին Շիրակի մարզի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է հնչել, որ հրդեհ է բռնկվել Գյումրու Կամոյի փողոց 38 շենքի 46 բնակարանում: Մինչ փրկարարները հասել են դեպքի վայր, հրդեհը տան անդամների եւ հարևանների ջանքերով մարվել է: Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, ավելի ուշ պարզվել է, որ բնակարանում հրդեհ է առաջացրել տան 15-ամյա տղան, ով այդ պահին միայնակ է եղել: 15-ամյա Արշալույսի կյանքը բարեբախտաբար փրկել հաջողվել է: Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում, վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Տղայի ծնողները կատարվածի հետ կապված որևէ բացատրություն չունեն, ինչպես հարևանների, այնպես էլ նրանց համար, որդու քայլը միանգամայն անհասկանալի էր: Ծնողներն հրաժարվում են հավատալ, որ որդին ինքնասպանության փորձ է կատարել, նրանք հակված են մտածելու, որ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացումից: Ինչևէ, նշենք, որ Շիրակի մարզի դատախազությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: Ի դեպ, Արշալույսը ընտանիքի միջնեկ որդին է, իրենից ավագ եւ կրտսեր եղբայրներ ունի:Հարևանները նրանց երեքին էլ բնութագրում են դրական, չափված-ձևված, համեստ տղաներ։



Արևիկ Հակոբյան