Մեքենաներն իրար են բախվել․ կան տուժածներ

Մեքենաներն իրար են բախվել․ կան տուժածներ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենաներից մեկի շարժիչի հատվածում, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 95 vs 095 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Խ.) և «Toyota Camry» մակնիշի 98 MM 988 պետհամարանիշերով ավտոմեքենանաները (վարորդ՝ 1965 թ. ծնված Ռ. Հ.):



Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1963 թ. ծնված Կ. Խ.-ը, 1949 թ. ծնված Ս. Ք.-ը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Թումանյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել 16:45-ին: Մասամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: