Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել սադրանքները Հարավչինական ծովում

Չինաստանի Պնախարարությունը հերթական անգամ կոչ է արել ամերիկյան ռազմաօդային եւ ռազմածովային ուժերին դադարեցնել սադրիչ գործողությունները Հարավչինական ծովում: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Պեկինի հայտարարության մեջ նշվում է, որ այդօրինակ գործողությունները կարող են վնասել չինական սուվերենիտետին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական ռազմական կործանիչները որսացել էին ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ Հոնգկոնգի երկնքում: Բացի այդ չինական նավերը հաճախ են ուղեկցում ամերիկյան ռազմանավերին: Պեկինը հայտարարել է, որ պատասխանատու կերպով շարունակելու է իրականացնել իր մարտական եւ պարեկապահակային առաջադրանքները: