Հիլարի Քլինթոնը խոսել է նախագահական ընտրություններում իր պարտության պատճառների մասին

Հիլարի Քլինթոնը խոսել է նախագահական ընտրություններում իր պարտության պատճառների մասին

ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփի հիմնական մրցակից Հիլարի Քլինթոնը խոսել է այն պատճառների մասին, որոնք պայմանավորել են իր պարտությունը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Քլինթոնն իր պարտության մեղքն ամբողջությամբ բարդել է այսպես կոչված ռուսական միջամտության, կիբերհարձակումների ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմի գործունեության եւ այլ հանգամանքների վրա, նաեւ նկատելով, որ բավական լուրջ դերակատարություն իր պարտության մեջ ունեցել են նաեւ որոշ լրատվամիջոցներ: վրա:



Քլինթոնը նկատել է, որ շատ լրատվամիջոցներ պարզապես ընտրողների մոտ այն մտավախությունն են առաջացրել, որ ԱՄՆ պատմության մեջ դեռեւս կին նախագահ չի եղել, այդպիսով նաեւ նրանց մոտ իր հաջողվածության հեռանկարի վրա ստվեր գցելով:



Ուշագրավ է, որ Քլինթոնը չի խուսափել հայտարարել, որ Դեմոկրատական կուսակցությունը գրեթե սնանկ է եղել այդ ժամանակ եւ չեն կարողացել որոշ միջոցառումներ պատշաճ կազմակերպել եւ առաջնությունը զիջել են հանրապետականներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Հիլարի Քլինթոնի հայտարարությանը: Իր թիվթերյան էջում Թրամփը գրել է, որ Քլինթոնը չի կարողանում դեռ հաշտվել սեփական պարտության հետ եւ մեղադրում է բոլորին, բացի իրենից: